Հասարակություն

Այս պահին խուզարկում են Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի անդամների բնակարանները

Այս պահին խուզարկում են Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի անդամների բնակարանները

Այս պահին Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի կողմնակիցների և ավագանի անցած անդամներից ոմանց տներում խուզարկություններ են տեղի ունենում։ 

Մեր տեղեկություններով այս պահին խուզարկություններ են իրականացվում Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարաններում։

Այս պահին փաստաբանները շտապում են խուզարկությունների վայրեր: Մենք տեղեկացանք, որ խուզարկությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:

Մանրամասները կհայտնենք քիչ անց։

Հակակոռուպցիոն կոմիտեից մեր տեղեկությունը հաստատեցին. «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image