Սրանց համար երկիր կառավարելը գործագործ խաղալ է, ռեզին խաղալ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ով ևս դատարանի մոտ էր եկել՝ ի աջակցություն կալանավորված գնդապետ Գրիգորի Խաչատուրովի։
«Փաշինյանը Սարդարապատում հայտարարում էր տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենալու մասին, բայց հիմա վիզը ծուռ ամեն օր բանակին թիրախավորում է»,-այս մասին դատարանի դիմաց ասաց ԱԺ պատգամավորը։