Բաղրամյան պողոտայում անհասկանալի իրավիճակ է: Ժողովուրդը նորից հավաքվել է այստեղ, բայց չգիտեն` ինչ պետք է անեն: Նախ ելույթ ունեցան Կարին Տոնոյանն ու Մենուա Սողոմոնյանը, որոնց ելույթներից հասկացանք, որ ավելի շատ երեկվա ձախողված հավաքի պարզաբանման համար են ելույթ ունենում, որ պատասխանատվության բեռը իրենց վրայից գցեն, քանզի երեկվանից մարդիկ իրենց ու ընդդիմադիր ուժերին են մեղադրում ժողովրդի ցասումը մարելու և տուն ուղարկելու համար:
Եւս մեկ-երկու հոգի ելույթ ունեցավ, որից հետո արդեն ոչ ոք ավտոքարշակին, որի պլատֆորմն այդ պահին որպես բեմահարթակ էր ծառայում:
Որոշ ժամանակ անց ինչ-որ մարդիկ սկսեցին հավաքել բեմահարթակի վրա տեղադրված բարձրախոսները, որ հեռանան: Այդտեղ արդեն մարդիկ սկսեցին բղավել, թե ինչու են հավաքում տեխնիկան:
«Կարին Տոնոյանի համա՞ր էիք բերել էդ դինամիկները»-զայրացավ մի տղամարդ:
Ապա մի քանի կանայք սկսեցին բղավել տեխնիկան հավաքող տղամարդկանց վրա, թե «ասա ինչքան ա գինը, մենք փողը կտանք` դրանք թող»:
Ի վերջո, տեխնիկան հավաքեցին, մեքենան գործի գցեցին ու հեռացան։
Մանրամասն՝ տեսանյութում