Քաղաքականություն

Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին. մանրամասներ Գյումրիում հնչած կրակոցներից

Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին. մանրամասներ Գյումրիում հնչած կրակոցներից

Hraparak.am-ի տեղեկություններով՝ հունիսի 19֊ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հիմքում քաղաքական տարաձայնություններ են եղել։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Գյումրիում՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հայտնի Գյումրի հացատան մոտակայքում  արձանագրվել էր միջադեպ, որն ուղեկցվել է վիճաբանությամբ, ծեծկռտուքով և կրակոցով, մեկ անձ վիրավորվել է, մյուսները ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել։ 

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիում հայտնի Շեկո մականունով անձի որդու և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդիների եւ հորեղբոր որդու միջև։ Ավելին, տեղեկացանք, որ վերջինս միջադեպի շրջանակում ձերբակալվել է։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ դեպքի առթիվ կան ձերբակալվածներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջև տարաձայնությունները առաջացել են դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ են առնչվում։ Ըստ նույն աղբյուրների՝ վիճաբանության առանցքում եղել են նաև նախկին նախագահներին հետ կապված`  սերժական և քոչարյանական թեզերը։ 

Ինչպես նաև կա անձնական դրդապատճառ, Շեկոյի որդին չի ներում Մարտուն Գրիգորյանին այն բանի համար, որ օգնեց քաղաքապետ դառնալ  նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, քանի որ Ղուկասյանի եղբոր տղան տարիներ առաջ սպանել էր իր հորը, որի համար  դատապարտված է 15 տարի ազատազրկման։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image