«РИА Новости»-ն հաղորդում է, որ Մոսկվան եւ Անկարան քննարկում են Աֆրիկայի կարիքավոր երկրներին ռուսական պարենամթերքով ապահովման հարցը։ Թուրքական կողմից նշել են, որ մի շարք երկրներ հետաքրքրված են դրանով։ Թուրքական «Yeni Şafak» պարբերականն էլ հաղորդում է, որ Անկարայում այսպես ասած՝ «Հացահատիկային գործարքի» շարունակման կամ թարմացման ուղղությամբ դիտարկում են երեք սցենար՝
• Բացասական, որի դեպքում Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ռազմական լարվածությունը կավելանա եւ հնարավորություն չի լինի նույնիսկ պարենային հարցերով քննարկումներ ծավալելու։ Դա կհանգեցնի պարենային լուրջ ճգնաժամի։
• Միակողմանի գործողությունների տարբերակ, որի համաձայն կմշակվեն այլընտրանքային ուղիներ՝ հիմքում ունենալով երկկողմ համաձայնությունների ձեռքբերումը։
• Արդեն եղած «Հացահատիկային գործարքի» վերականգնում, այն պարագայում, եթե Ռուսաստանին մտահոգող հարցերը լուծվեն։
Թուրքական կողմը կարծում է, եր երրորդ տարբերակը ձեռնտու կլինի բոլոր կողմերի համար էլ, սակայն քիչ է հավանական՝ ներկայումս առկա խնդիրները հաշվի առնելով։ Նշենք նաեւ, որ այս հարցը լինելու է առաջիկայում կայանալիք Պուտին Էրդողան հանդիպման օարկարգում։