Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները ՀՀ վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են այն տեղեկությունները, որ իր մամուլի խոսնակն է ճնշում գործադրել, որպեսզի ազատ արձակեն ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին։
Դավիթ Սանասարյանն արձագանքեց, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ ինքը հպարտանում է իր մամուլի խոսնակով։