Ժամանց

Տիկնիզյանը խոստովանել է՝ որքան աշխատավարձ է ստանում

Տիկնիզյանը խոստովանել է՝ որքան աշխատավարձ է ստանում

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը , ինչպես հայտնի է , այս ամառ լքել է Մոսկվայի «Լոկոմոտիվը» կարիերան շարունակում է Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» կազմում։ Ֆուտբոլիստը բացահայտել է, որ նոր ակումբում իր տարեկան աշխատավարձը կազմում է մոտ 600 հազար եվրո։

Տիկնիզյանը նշել է, որ «Լոկոմոտիվում» նա ավելի բարձր եկամուտ ուներ՝ տարեկան շուրջ 750 հազար եվրո, սակայն գիտակցաբար է որոշել հրաժարվել այդ գումարից։ Նրա խոսքով՝ առաջնահերթ նպատակը Եվրոպայում խաղալն է և մեկնարկային կազմում կայուն տեղ զբաղեցնելը։

Պաշտպանը ընդգծել է, որ Աստված իրեն նոր հնարավորություն է տվել, և ինքը ցանկանում է այն օգտագործել ճիշտ ձևով։ Չնայած նրան, որ գումարը կարևոր գործոն է, հատկապես ընտանիք և երեխա ունեցող մարդու համար, Տիկնիզյանը վստահ է՝ իր ընտրությունը պայմանավորված է ոչ միայն ֆինանսներով, այլև ֆուտբոլային զարգացման ցանկությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image