Հասարակություն

Զինվորներից երկուսի վիճակը ծանր է, բայց գիտակցության են, խոսում են. Կարինե Բաբայան (տեսանյութ)

Զինվորներից երկուսի վիճակը ծանր է, բայց գիտակցության են, խոսում են. Կարինե Բաբայան (տեսանյութ)

Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում գիշերը զորամասում այրվածքներ ստացած երեք զինծառայողների վիճակի մասին մանրամասներ հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, առողջապահության նախարարի խորհրդական Կարինե Բաբայանը:

Նա ասաց, որ իրենց մոտ է տեղափոխվել երեք զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է` նրանք ունեն շնչուղիների այրվածքներ, իսկ մեկի վիճակը գնահատվում է բավարար:

«Երկու ծանր վիճակում գտնվող զինվորները, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իրենց մոտ գրանցված է շնչուղիների այրվածք, գտնվում են թմրեցման տակ, կատարվում են վիրակապություններ, այրվածքի տոկոսները և ծանրության աստիճանը որոշվել է, իսկ մյուս հիվանդը գտնվում է այրվածքաբանության բաժանմունքում, նրա վիճակը, կարող եմ ասել, որ բավարար է»,-ասաց Կարինե Բաբայանը:

Նա նաև նշեց, որ պաշտոնյաներ այցելել են հիվանդներին, սակայն այդ պաշտոնյաների մեջ չեն եղել ոչ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ոչ առողջության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մանրամասն` տեսանյութում
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image