Արաբական Միացյալ Էմիրությունները Հնդկաստանից կգնի BrahMos հրթիռներ՝ Իրանի հետ հնարավոր հակամարտությանը պատրաստ լինելու համար։ Այս մասին հայտնում է Military Watch Magazine հանդեսը։ Վաճառքն իրականացնելու համար, սակայն Հնդկաստանը պետք է իր հերթին թույլտվություն հարցնի Ռուսաստանից, քանի որ BrahMos հրթիռները մշակվել են երկու երկրների մասնագետների կողմից՝ սովետական տեխնոլոգիաների հիման վրա եւ П-700 եւ П-800 հրթիռների օգտագործմամբ։
Ուշագրավ է այն, որ Էմիրաթները, ըստ պարբերականի, զուտ քաղաքական դրդապատճառներից ելնելով, չի կարող միանգամից Ռուսաստանից ձեռք բերել սպառազինություններ։ Հրթիռները կունենան նաեւ ցամաքային տեղակայման արձակման համակարգեր եւ կկարողանան արդյունավետ կերպով խոցել թիրախներ ողջ Իրանի տարածքում, ասված է հոդվածում։