Հասարակություն

Տարածքների հանձման մասին Նոյեմբերյան, Բերդ, Սարիգյուղ համայնքներում դեռևս որևէ բան չկա 

Տարածքների հանձման մասին Նոյեմբերյան, Բերդ, Սարիգյուղ համայնքներում դեռևս որևէ բան չկա 

2020 թվականի նոյեմբերի 9/10-ին փաշինյանական կապիտուլյացիայի ստորագրման հետևանքով բացի Արցախից, Հայաստանի տարածքների նկատմամբ նույնպես Ադրբեջանը հավակնություններ է դրսևորում։

Սյունիքի մարզից հետո հերթը հասել է Տավուշի մարզին։ Մարտի 7-ին «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյբուքյան գրառում էր կատարել՝ նշելով, որ «ադրբեջանցի «խաղաղապահ» զինվորները չափագրումներ են կատարում Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում, նախկին Բարխուդարլիի մերձակայքում։ Արդեն մոտեցել են մեր շատ հայրենակիցների և շատ «քաղաքավարի» ասել. «ձեր գոմերն ու տները կտանեք գետից այն կողմ»։ 

Երեկ նաև լուսանկարներ տարածվեցին, որոնցում երևում էր, թե ինչպես են Տվաուշի Իջևան համայնքում ռուս զինվորկանները Իջևանի շուկայում շրջում, առևտուր անում։ Սա, իհարկե, հիմնավոր կասկածների տեղիք տվեց առ այն, որ մարզի սահմանների առնչությամբ ինչ-որ գործընթաց է տեղի ունենում։ 

«Հրապարակը» Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է կապիտուլյացիայից  հետո, խոսվում է Տավուշից տարածքներ հանձնելու մասին։ «Չէ, մեզ մոտ այդպիսի բան չկա», - ասաց նա՝ հավելելով, որ իրենց մոտ ռուս խաղաղապահներ կամ սահմանապահներ չեն եղել։

Ըստ նրա՝ Նոյեմբերյանում հանրության տրամադրությունները «նորմալ» են։ Հարցին՝ իշխանություններից ասե՞լ են «նախապատրաստվեք տարածքներ զիջելու», պատասխանեց, որ ոչ։ «Ենթադրություններով ի՞նչ խոսենք։ Այդ թեմայով ոչ մի զրույց չկա։ Ի՞նչ ասեմ ես», - եզրափակեց Նոյեմբերյանի համայնքապետը։ 

Տարածքների զիջման հետ կապված Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանն ասաց, որ այս պահին համայնքի մասով այդպիսի բան ասող չի եղել։ Ռուս խաղաղապահներ, սահմանապահներ երևացե՞լ են, կամ Հայաստանի սահմանների պաշտպանությամբ զբաղվո՞ւմ են․ «Բերդ համայնքում՝ ոչ։ Մարզի կտրվածքով, կարող եք մյուս համայնքների ղեկավարի կամ մարզպետի հետ կապվեք։ Բերդ համայնքում այս պահի վիճակով նման բան չկա»։ Բերդի բնակչության տրամադրությունների մասով ասաց․ «Ազգի նման։ Մտածում եք, որ լա՞վ պիտի լինի»։
 
Սարիգյուղի համայնքապետ Սեյրան Սարիբեկյանից հետաքրքրվեցինք, թե իշխանություններից ասե՞լ են, որ պետք է տարածքներ հանձնել։ «Այդպիսի բան չկա։ Խնդրում եմ՝ բոլոր հարցերով մարզպետարանի լրատվական և Պաշտպանության նախարարություն։ Մեզ մոտ ոչ մի ձևի խնդիր չկա», - պատասխանեց համայնքապետը։ Իսկ ինչ վերաբերում է ռուս սահմանապահներ կամ խաղաղապահներ այնտեղ լինելուն, Սարիբեկյանն ասաց, որ համայնքում նման բան չկա և չի եղել։ Հարցին՝ հասարակության շրջանում ի՞նչ տրամադրություններ են կապիտուլյացիայից հետո, պատասխանեց․ «Ժողովրդի մոտ ոչ մի բան չկա։ Ժողովուրդն, էս 100 տարի է, նույն վիճակում ապրում է։ Ժողովրդի մոտ ոչ մի մտահոգություն չկա, ոչ մի անհանգստություն չկա։ Ամեն ինչ նորմալ է։ Իրենց բնականոն հունով ապրում են»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image