Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքում լուսանկարների շարք է հրապարակել իր բարեգործական առօրյայի վերաբերյալ (ամենայն հավանականությամբ՝ Արցախից տեղահանված երեխաների հետ) և գրել․ «Շրջայցերը շարունակական են լինելու՝ մինչև տրվի ապրելու համար առաջին անհրաժեշտության բոլոր կարիքների լուծումը»:
Մշտապես տհաճություն եմ ապրել «շարունակական» բառի կաղապարային գործածություններից՝ «միջոցառումները․․․ հանդիպումները․․․ այցելությունները․․․ շարունակական են լինելու»։ Բայց վերոբերյալ գրառման «շարունակական»-ից նողկանք ապրեցի, նողկանք, որովհետև կատարված գրառման ամբողջ ենթատեքստն այն է, թե՝ սիրելի զոմբիներ, պատրաստվեք երկար հանդուրժել ու նաև երկրպագել մեզ՝ «մինչև տրվի» օգնության կարոտ այս երեխաների՝ ապրելու համար առաջին անհրաժեշտության «բոլոր կարիքների լուծումը»։ Եվ քանի որ այդ երեխաների կյանքը խաթարվել է այնպես, որ նրանց կարիքների լուծման համար երկար ժամանակ անհրաժեշտ կլինի, ուրեմն նույնքան էլ պետք է ձգվի «լուծողների» իշխանության ժամանակը։ Սա է գրառման միակ մեսիջ-նպատակը՝ ազդել զոմբիների ենթագիտակցության վրա՝ իրենց «ճակատագրական» անփոխարինելիության միտքն այնտեղ դաջելու նպատակով։ Թերևս դա նաև չգիտակցված հոգեբանական քայլ է՝ սեփական անփոխարինելիության մեջ իրենք իրենց էլ համոզելու համար։
Իսկ «շրջայց» բառի հարուցած զզվանքի մասին էլ չեմ խոսում։ Փաստորեն՝ մեր երրորդ տիկինն իրեն պատերազմից տուժած երեխաների համայնական «հոգեբան- բժշկուհի» է երևակայում, որը դեռ պիտի շատ ու շատ «շրջայցեր» կատարի։
Հասարակություն
«․․․ շարունակական»
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯