Եկեղեցին հզոր կառույց է՝ ոչ միայն կրոնական, այլ պատմական հիշողություն, ինքնության շերտ, դարավոր հոգևոր հիմնարան։ Կերպարային համեմատությամբ այն նմանեցնում եմ հզոր տանկի։ Նման ուժի դեմ դուրս գալու համար առնվազն պետք էր համապատասխան զինանոց՝ ծանր տեխնիկա, հստակ ռազմավարություն և վստահելի դերակատարներ։ Այնինչ իշխանությունը սխալ ռազմավարություն ընտրեց։ Գործեց թույլ, դարն անցած, իր իսկ կողմից վարկաբեկված գործիքակազմով։ Շփոթեց մարտադաշտն ու իրական թիրախը․ փորձելով ամբողջ ինստիտուտը փլուզել՝ հարվածեվ դրա ամենաթույլ օղակներին։ Սա ոչ թե ուժի, այլ ուժի սխալ հաշվարկի խնդիր էր։ Ծանր կշիռ ունեցող ինստիտուտի դեմ իշխանության գրոհը նման էր թեթև հպումների, տանկի դեմ ճանճի թևածման։ Հազարամյա ինստիտուտի դիմաց դուրս բերվեցին այնպիսի դերակատարներ, որոնք նույնիսկ ճանճի ծանրություն չունեին։ Նրանք չունեին ոչ հեղինակություն, ոչ ազդեցություն, ոչ էլ խոսքի ծանրություն։ Նկատի ունեմ ուժերի անհամաչափությունն ու անհավասարությունը։ Իշխանության ներկայացրած հակափաստարկները չափազանց թույլ, անարդյունավետ ու անհամարժեք էին։ Երբ քննադատությունը հիմնված չէ փաստերի, կառուցվածքային վերլուծության կամ իրավական փաստարկների վրա, այն վերածվում է հուզական արձագանքի, որը հեշտությամբ չեզոքացվում է հակառակ կողմից։ Դա էլ հենց տեղի ունեցավ։ Դարավոր ամրության դիմաց կանգնեցվել էին ոչ ադեկվատ ռեսուրսներ։ Իշխանությունը փաստացի պարտվեց եկեղեցու հետ հակամարտությունում, որովհետև սահմանեց անհամաչափ խաղ։ Հակադրվեց հազարամյա ինստիտուտի հետ՝ առանց համապատասխան տեխնիկայի։ Թիրախը սխալ էր, փաստարկները՝ թույլ, պայքարը՝ անձնավորված, ոչ համակարգային։ Եկեղեցին հակադարձեց իշխանությանը շատ ավելի արդյունավետ և համախմբող կերպով։ Այն իր արձագանքը չդարձրեց պաշտպանական ռեակցիա միայն, այլ վերածեց համախմբման գործիքի՝ ներգրավելով ավանդական համայնքները, ազդեցիկ խմբերը, հանրային հարթությունները, Սփյուռքի հոգևոր կապիտալը։ Հանրությունը Եկեղեցին ընդունեց որպես իշխանության կողմից հալածյալ, բայց վեհ ազգային արժեք։ Հանրային գիտակցությունում ձևավորվեց պարզ պատկեր՝ իշխանությունը չի պայքարում բարեփոխման համար, այլ զբաղված է ինստիտուտի հեղինակության նվազեցմամբ։ Իսկ պատմական ինստիտուտի վրա հարձակումը շատերի աչքում ընկալվեց որպես ինքնության բովանդակության խոցում։ Եկեղեցին ստացավ ավելի ուժեղ պաշտպանական դիրք, քան ուներ մինչև հակամարտությունը։ Օգտագործեց իշխանության թույլ կողմերը, ներգրավեց ավանդական համայնքները, հասարակության տարբեր շերտերը, Սփյուռքը։ Իշխանության քննադատությունը՝ ֆորմալ փաստարկ չունենալու պատճառով, դարձավ մանրախնդիր, քինախնդիր, ոչ համակարգային։ Եկեղեցու քննադատության հիմնական հասցեատերը դարձան վարկաբեկված կամ սկանդալային հոգևորականներ, որոնք հանրային վստահություն չունեին։ Այդ նույն անձանց Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ պատին էր գամել և հանրային քննադատության ենթարկել։ Այսքանից հետո ինչպե՞ս հասարակության մեջ չձևավորվի այն համոզումը, որ իշխանության հակամարտությունը ոչ թե բարեփոխման փորձ է, այլ քաղաքականացված քայլ՝ ուղղված ազգային ինքնության կարեւոր բաղադրիչի դեմ։
Այլ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Գյումրիում ձերբակալված աղջիկներից մեկը օրեր առաջ է...
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Հայ հեղափոխական դաշնակցության Գյումրի...
Ոքվեր են մասնակցելու մեծ բանավեճին
Այսօր երեկոյան տեղի է ունենալու ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխա...
×
❮
❯