Հասարակություն

50 դրամով աշխատող տրանսպորտ էլ կա Հայաստանում

50 դրամով աշխատող տրանսպորտ էլ կա Հայաստանում

Իջևան քաղաքում գործում է հասարակական տրանսպորտ, քաղաքի կենտրոնից, Հայփոստի մասնաճյուղի շենքի մոտից երկու «Գազելներ» պարբերաբար  ուղերթներ են կատարում դեպի Տավուշի մարզկենտրոնի վերին հատվածում գտնվող Բլբուլյան թաղամաս: Այդ ուղերթի աշխատանքի հետ կապված  բնակիչների դժգոհություններ կան, որ միկրոավտոբուսների  ուղերթների ժամանակացույց չկա, «Գազելները» չեն մեկնում մինչև ուղևորներով չլցվեն ու նույնիսկ՝ դրանից հետո էլ: Իջևանի բնակիչ, գրող, խմբագիր, Իջևանի պետական քոլեջի դասախոս Զավեն Ալավերդյանը հայտնում է․ «Իջևանի շուկայի մոտից երթուղայիններն անկանոն են աշխատում, պատահում է, որ ուղևորները ստիպված են սպասել մինչև վարորդի կամքը թամամվի։ Հարկավ կան նաև պարտաճանաչ վարորդներ։ Ուղևորները ձայն չեն հանում։ Ժողովուրդ, այսպես խելոք մնալով չի լինելու»: Այդ ուղերթը սպասարկում է «Իջևանի ԲՈՒԱՏ» ընկերությունը: Այդ ձեռնարկությունը տարիներ առաջ կայացած մրցույթը շահել է 100 դրամ ուղեվարձ առաջարկով, սակայն փաստացի ուղեվարձը 50 դրամ է։ Իջևանցիների խոսքերով՝ եթե ուղեվարձը 100 դրամ  դառնա, երթուղին սպասարկող հին «Գազելները» չեն դիմանա տաքսիների հետ մրցակցությանը, որովհետև   բնակիչները մի քանի հոգով 500 դրամ կվճարեն ու տաքսի մեքենայով կերթևեկեն, ոչ թե շատ բեռնված «Գազելով»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image