Միջազգային

ՌԴ ՊՆ-ն ուկրաինական կողմի հետ հրադադար է հայտարարել

ՌԴ ՊՆ-ն ուկրաինական կողմի հետ հրադադար է հայտարարել

Մայիսի 8–ին և 9–ին կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի առիթով։ ՌԻԱ Նովոստիի փոխացմամբ` այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։

«Ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի այդ օրինակին»,– նշել են գերատեսչությունից:
Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ–ն, նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները, թե կհարվածեն Մոսկվային հենց մայիսի 9–ին, ընդգծել է, որ ռուս զինվորականները տոնակատարությունների ժամանակ կձեռնարկեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները և այդ դեպքում պատասխան զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին:

Ի դեպ, ՌԴ ՊՆ–ն խաղաղ բնակչությանն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին նախազգուշացրել է քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image