Քաղաքականություն

Բանավեճ Հայաստանում սպառազինության գնման և բանակի ֆինանսավորման շուրջ․ Кавказский узел

Բանավեճ Հայաստանում սպառազինության գնման և բանակի ֆինանսավորման շուրջ․ Кавказский узел

Ռուսական «Կովկասյան հանգույց» (Кавказский узел) կայքը «Բանավեճ Հայաստանում սպառազինության գնման և բանակի ֆինանսավորման շուրջ» (Дебаты о закупках вооружения и финансировании армии в Армении) վերտառությամբ հոդվածով անդրադարձել է իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական ստերին։

Հոդվածի հեղինակը նշել է, որ «Ինչպես մյուս թեմաների մեծամասնության դեպքում, դա [«ով և ինչպես է ֆինանսավորել բանակը» թեման] հանեցին իրենց գրպանից ներկայիս իշխանությունները, որոնց հարկավոր է ինչ-որ կերպ արդարացնել իրենց աղետալի ձախողումն անցած աշնանը»:

Իշխանությունները հայտարարում են, որ «իրենց օրոք ամենից շատ ֆինանսավորվում էր բանակը, որ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում սպառազինության վրա ծախսվել է 398 միլիոն դոլար, որից մեծ մասն իրենց օրոք»։

Ըստ Շվեդիայի Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտ» (Stockholms internationella fredsforskningsinstitut / SIPRI) վերլուծական կենտրոնի տվյալների՝ իրավիճակը միանգամայն այնպիսին չէ, ինչպիսին ասել է Փաշինյանը, այսինքն՝ 2018 թվականից ոչ թե 63% է ներկրվել, այլ 55%:

Աղյուսակ 1. Սպառազինության ներմուծումը Հայաստան՝ ըստ երկրների, SIPRI։


«Ակնհայտ է, որ դրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հայտարարվել են կողմերի կողմից, մինչդեռ այդպիսի գնումների մեծ մասը ոչ ֆորմալ կերպով իրականացվել է մինչև «թավշյա հեղափոխությունը»: 

Հոդվածում նշվում է արդեն 2015-ի վերջին Հայաստանում կային «Իսկանդերներ», որոնք այնուհետև ցուցադրվեցին 2016-ի շքերթին։ «Եվ դրանց շուրջ բանակցություններն ընթանում էին դեռ 2015 թվականից, երբ ռուսական վարկի հիման վրա 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենքի մատակարարման մասին համաձայնագիր ստորագրվեց, որը հետագայում ընդլայնվեց: Իրականում միայն «Ս-300»-ի [Հակաօդային պաշտպանության համակարգ] արժեքը 250 մլն դոլար է։ «Իսկանդերներն» ավելի թանկ են: Իսկ գնումների անվանականը շատ ավելի լայն էր»:

Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը, որից հետո են միայն դրանք իրականացվել և նույնիսկ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված տեսքով: Ըստ SIPRI-ի՝ 2019-ի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն «Սու-30» ինքնաթիռները, որոնք բանակին պետք չէին, առաքվեցին առանց զինամթերքի և չէին գործադրվել պատերազմի ընթացքում։ «Եթե դրանք հանենք, ապա Փաշինյանի օրոք ՀՕՊ-ի և հրթիռների համար մնում է ընդամենը 58 միլիոն դոլար, իսկ ՀՕՊ-ից նախկինում ծրագրված էին ՏՈՐ-երի [զենիթահրթիռային համալիր] գնումներ, ինչպես նաև Հորդանանում գնված աղբ «Օսաներ» [զենիթահրթիռային համալիր], որոնք ոչնչացվել էին [պատերազմի] առաջին իսկ օրը»:

Աղյուսակ 2. Սպառազինության ներմուծումը Հայաստան՝ ըստ տեսակների, SIPRI։

Հոդվածի հեղինակը գրել է, որ Փաշինյանը չեղյալ հայտարարեց բանակի վերազինման 2018-2024 թվականների ծրագիրը, որն ընդունվել էր 2018 թվականի փետրվարի 17-ին: «Այս ծրագրով նախատեսվում էր (և շատ դեպքերում պայմանագրեր էին կնքված) անօդաչու թռչող սարքերի, քողարկման ցանցերի, կեղծ թիրախների, ՀՕՊ-ի և այլնի գնում: Եկեք նայենք պետական բյուջեի կատարողականին 2018 թվականին»։


Աղյուսակ 3. Հայաստանի բյուջեի ծախսերը 2017-8թթ Տե՛ս տող 02. Պաշտպանություն
 

2018-ին ռազմական բյուջեն զգալիորեն կրճատվել է, և այդ տարվա համար նախատեսված ծախսերից շատերը չեն րականացվել: Այս համածիրում 2019-ին ռազմական ծախսերն աճել են, և, բնականաբար, 2020-ին ավելացել են ռազմական գործողությունների հետևանքով (ընթացիկ գներով` 25.1% -ով նախորդ տարվա համեմատ): Բայց ըստ 2020 թվականի պետական բյուջեի նախագծի՝ այդպիսի աճ նախատեսված չէր. Հայաստանի 2020 թվականի բյուջեի վերաբերյալ (2019, նոյեմբերի 4) նախատեսվում էր ռազմական բյուջեի կրճատում, և որպեսզի դա նկատելի չլինի, համեմատություններ կատարվել են 2018-ի հետ։ 2018-2020 թվականների պետական բյուջեի ծախսերի միջնաժամկետ ծրագրի համաձայն ՝ պաշտպանության ծախսերի տարեկան աճը ենթադրվել է մոտ 15%-ով: 

«Իրականում, և՛ համադրելի գներով 2018-ին, և՛ 2020-ի նախագծի համաձայն՝ ռազմական ծախսերը ավելի քիչ կլինեին, քան 2017-ին, իսկ 2019-ին դրանք կգերազանցեին դրանք մոտ 1-1,5% -ով: 2020 թվականի իրական ռազմական ծախսերը հասել են 800 միլիոն դոլարի: Բայց դրանք պաշտոնական ռազմական ծախսեր են: Մինչև 2015 թվականը ծախսերի մեծ մասը ոչ ֆորմալ էր: 2011-ին, 2012-ին և 2015-ին Հայաստանը զենքի լուրջ մատակարարումներ է ստացել ռուս գործընկերներից, առաջին հերթին ՝ ոչ ֆորմալ կերպով, և դա գրեթե երբեք չի ձևակերպվել»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image