Կլինիկական հոգեբան Դանիել Դենիսը հայտարարել է, որ աշխարհի վերջի կամ «ապոկալիպտիկ հեռանկարների» մասին ունեցած վախերը թոթափելու համար կարեւոր է, որ մարդն ինքն իր համար իրականացնի տեղեկատվական զտում եւ ընտրի այն հուսալի աղբյուրները, որոնցից ստանալու է իր ամենօրյա լրատվությունը։
Բացի այդ, նա խորհուրդ է տալիս ամեն օր չկենտրոնանալ լրահոսի վրա եւ ավելի զբաղվել այն բանով, թե ինքն ինչ կարող է փոխել իրեն շրջապատող իրականությունում։
«Պետք է ուշադրությունը կենտրոնացնել այն ոլորտների վրա, որտեղ դուք ունեք որոշակի ազդեցություն, որոնք ըստ ձեզ արժեք են ներկայացնում իրենցից։ Դրանք կարող են լինել՝ աշխատանքը, ընտանիքը կամ հասարակությունը»։
Ապա արդեն պետք է սկսել փոխել շրջապատող իրականությունը, որքան հնարավոր է այն տրամաբանությամբ, թե ինչպիսի կյանք եմ ես ուզում կառուցել եւ ինչ քայլեր կարող եմ անել հիմա կամ այսօր, որ կյանքս դառնա ավելի լավը։