Հասարակություն

ՊՆ-ն հաստատեց մեր լուրը․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

ՊՆ-ն հաստատեց մեր լուրը․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել

Ինչպես ավելի վաղ գրել էինք, մեզ հայտնի դարձավ,որ Կիրանցում չափագրումների ժամանակ ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Րոպեներ առաջ նրան տեղափոխեցին Իջեւանի բժշկական կենտրոն։ ՊՆ Արամ Թորոսյանը հաստատեց մեզ հետ զրույցում հաստատեց մեր լուրը․ «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր՝ վաղ առավոտից ԱԱԾ եւ ոստիկանական աշխատակիցներ են տարվել Տավուշի մարզի Կիրանց համայնք, որտեղ արդեն սկսել են չափագրման աշխատանքները: Բնակիչները մեզ ահազանգել են,որ իրենց թույլ չեն տալիս մոտենալ այդ տարածքներին,Կիրանցի համայնքապետ Կամո Շահինյանը մեզ ասել էր,որ դեռ չեզոք գոտում են աշխատանքներն իրականացնում,իրեն փոխանցել են՝ իբր բնակելի հատվածների չափագրումը ավելի ուշ են անելու։ «Վիճելի տարածքներ կան, մինչեւ հասկանանք»։

Մեզ պատմեցին,որ այժմ փակ են պահում գյուղացիների այգիներ, դաշտեր տանող ճանապարհը, թույլ չեն տալիս մարդկանց բարձրանալ իրենց այգիներ, կան կասկածներ, որ չափագրման աշխատանքները իրականում ոչ թե չեզոք գոտում, այլ հենց հանձնվող տարածքներում են իրականացվում։

։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը մեզ տեղեկացրեց․ «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image