Միջազգային

Սենսացիոն հայտարարություն՝ Բաքվից․ ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիները գաղտնի տեղեկություննե՞ր կփոխանցեն միմյանց

Սենսացիոն հայտարարություն՝ Բաքվից․ ՀՀ և Ադրբեջանի քաղաքացիները գաղտնի տեղեկություննե՞ր կփոխանցեն միմյանց

Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիների համար հնարավորություն կստեղծվի գաղտնի կերպով տեղեկություններ տրամադրել անհետ կորած անձանց և հուղարկավորության վայրերի մասին, Բաքվում կայացած համաժողովի ժամանակ հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆատ Հասանովը։

Էլեկտրոնային տվյալների բազայով համակարգը մշակել է Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովը (ICMP)։
«Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի բացառապես մարդասիրական նպատակներով, տեղեկություն տրամադրած անձն էլ որևէ պարագայում պատասխանատվություն չի կրի։ Նպատակը անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու հարցում աջակցություն ցուցաբերելն է», – հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ Հասանովն ասել է, որ որոշ բարձրաստիճան հայ զինվորականներ լրատվամիջոցներին ասել են` տեղեկություններ ունեն անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների թաղման վայրերի մասին, սակայն այդ տեղեկությունները մինչ օրս ադրբեջանական կողմին չեն փոխանցվել։ Նա անվանել է դա «սպառնալիք միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին»։

Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության պետի տեղակալը նշել է, որ բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը հայտնել է անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու համար տեղեկություններ փոխանակելու իր պատրաստակամությունը և Հայաստանին է տրամադրել համապատասխան ցուցակներ և տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորածների մասին։

Նրա խոսքով` հայկական կողմն ասել է, որ կուսումնասիրի ներկայացված նյութերը և ադրբեջանական կողմին կտրամադրի համապատասխան տեղեկություն, սակայն մինչ օրս որևէ տեղեկություն չի տվել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image