«Մանչեսթեր Յունայթեդի» եւ 33-ամյա կիսապաշտան Կազեմիրոյի միջեւ համագործակցության ընդհատման որոշումը եղել է փոխադարձ։ Այս մասին հայտնում է ESPN պարբերականը։ Համաձայն հաղորդման, ակումբը նոր աշխատանքային փիլիսոփայություն է որդեգրել, որով չեն ցանկանում, որպեսզի թիմում լինեն «տարիքն առած» մարզիկներ՝ բարձր աշխատավարձով, ինչպես Կազեմիրոյի պարագայում է։
Կիսապաշտպանն էլ իր հերթին որոշել է, որ այդ դեպքում պետք է համարել, որ իր համագործակցությունը «ՄՅՈՒ»-ի հետ հասել է վերջնագծին։ Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ակումբը հայտարարել էր, որ ընթացիկ սեզոնի ավարտին՝ Կազեմիրոն կհեռանա ակումբից։ Հիշեցնենք նաեւ, որ նա «Ռեալից» անգլիացիների մոտ տեղափոխվել էր 22 թվականին։ Այս ընթացքում հանդես է եկել 146 ֆուտբոլային հանդիպման, որոնց ընթացքում խփել է 21 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Նրա շուկայական արժեքը ըստ Transfermarkt-ի կազմում է 8 միլիոն եվրո։