Հասարակություն

Երեկ առավոտից ինտենսիվ կրակոցներ են արձակվել Խրամորթի դիրքերի ուղղությամբ

Երեկ առավոտից ինտենսիվ կրակոցներ են արձակվել Խրամորթի դիրքերի ուղղությամբ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում փետրվարի 25-ին ադրբեջանցիները բարձրախոսով, հայերեն լեզվով հորդորել էին գյուղացիներին՝ լքել գյուղը, քանի որ այն ադրբեջանական տարածք է։ 
Իսկ ավելի վաղ՝ փետրվարի 16֊ին, ադրբեջանցիները զենքի սպառնալիքով վռնդել էին Խրամորթ գյուղի վարչական տարածքի խաղողի այգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող գյուղացիներին, իսկ փետրվարի 15-ին էլ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն տրակտորով հերկ կատարելիս է եղել, երբ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել էր տրակտորի անվադողը:

Կապ հաստատեցինք Խրամորթ գյուղի գյուղապետ Զորիկ Աբրահամյանի հետ ճշտելու՝ այժմ ինչ իրավիճակ է գյուղում. «Երեկ առավոտյան ժամը 08։00-ից սկսվել են ինտենսիվ կրակոցներ դիրքերի ուղղությամբ, մերոնք համարժեք պատասխան են տվել։ Խաղաղապահներն են եկել օգնության, խոսել են ադրբեջանցիների հրամանատարության հետ, հիմա չեմ կարող բանակցությունների արդյունքներից բան ասել, բայց երեկ գիշերվանից մինչև այսօր առավոտյան որևէ կրակոց չի եղել»,- նշեց Աբրահամյանը։

Գյուղում տիրող տրամադրության ու վիճակի մասին հարցին էլ, Աբրահամյանն ի պատասխան ասաց. «Մարտական վիճակ է, ոչ մի բան էլ չի եղել, խուճապ չկա, սովորականի պես կրակոցներ են, մենք արդեն սովոր ենք»։

Աբրահամյանի խոսքով՝ գյուղը լքելու սպառնալիքով ձայնագրություններ այլևս չեն միացնում, միայն կրակոցներ են։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image