Ժամանց

Սիրուշոն անդրադարձել է քննադատություններին․ հիասթափված հաճախորդներն անակնկալ կստանան

Սիրուշոն անդրադարձել է քննադատություններին․ հիասթափված հաճախորդներն անակնկալ կստանան

Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում անդրադարձել է իր հասցեին հնչած քննադատություններին։ Երգչուհին խոստացել է անակնկալ «Պռեգոմեշ»-ի հիասթափված հաճախորդներին։ 

Հիշեցնենք, որ օրերս երգչուհի Սիրուշոն իր լսարանին ներկայացրեց իրեն պատկանող Pregomesh ապրանքանիշի ամանորյա Advent Calendar-ը, որը հայտնի մշակույթ է ամբողջ աշխարհում և հաճախ այն վաճառքի է հանվում հենց Ամանորի շեմին։ Գնորդները Advent Calendar-ի պարունակությունը հրապարակել էին և իրենց հիասթափությունն ու դժգոհությունը հայտնել ներսում գտնվող ապրանքների վերաբերյալ։ 10 ապրանքատեսակից որոշները չնչին արժեք ունեին։ Ներսում կար սանր, մազակալ, ինքնակպչուններ, թխվածքաբլիթ, հոտավետ մոմ։ Իսկ Advent Calendar-ը ձեռք էին բերել 265 հազար դրամով, ինչը հաճախորդների կարծիքով բավականին բարձր արժեք է նման նվերվերի համար։ 

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image