Այսօր Ազգային ժողովում գեղամ Մանուլյանի ելույթի ժամանակ լարվեց իրավիճակը։ Ընդդիմությունից ԱԺ դահլիճ էին եկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Ագնեսա Խամոյանը։ Գեղամ Մանուկյանը գրանցվեց ելույթի համար և խոսեց Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի մասին, որտեղ նա ասում է, թե ինքը պատրաստվում է ստորագրել մի փաստաթուղթ, որի համար իրեն կարող է նաև «դավաճան» անվանեն, ու այդ պիտակը, ըստ Մանուկյանի, ՔՊ-ականներից ամեն մեկին դիպչելու է։
Այստեղ ՔՊ-ականները սկսեցին բղավել, վիրավորել դաշնակցական պատգամավորին, Քրիստինե Պողոսյանը նրան «համբալ» անվանեց, Ալեքսանյան Վահագնը այլ վիրավորանքներ տեղաց ու քիչ էր մնում՝ տեղից վեր կենար ու գար Գեղամին հարվածելու, բայց նրան զսպեցին։ Տեղից բղավում էր նաև Հասմիկ Հակոբյանը, որին նիստը վարող Հակոբ Արշակյանը դիտողություն արեց։ Առհասարակ, այս անգամ ՔՊ-ական կանայք մի տեսակ ավելի ակտիվ ու ագրեսիվ էին ընդդիմության դեմ հարձակումներում, քան տղամարդիկ՝ չհաշված Վահագն Ալեքսանյանին, իհարկե, որը կանանց հետ հավասար՝ լեզվակռվի մեջ էր մտել ու բղավում էր։
Գեղամ Մանուկյանի ելույթից հետո, սակայն, կրքերը չհանդարտվեցին, Քրիստինե Պողոսյանը իջավ տեղից ու մոտեցավ Գեղամ Մանուկյանին ու Ագնեսա Խամոյանին, որ հաշիվ պահանջի նրանցից։ Այստեղ միջամտեց նաև Քոչարյան Անդրանիկը, որը սկսեց հրմշտելով դուրս հանել Ագնեսա Խամոյանին։ ՔՊ-ականներից ոմանք, այդ թվում՝ Հակոբ Արշակյանը, սակայն, փորձում էին հանդարտեցնել իրենց գործընկերներին և հեռացնել դահլիճից, որ բանը բախումների չհասնի։
Մանրամասն՝ տեսանյութում