Քաղաքականություն

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի ևս երեք պատգամավոր ինքնաբացարկի դիմում է գրել։

Այս մասին հայտնել են ԿԸՀ-ից։

Ինքնաբացարկի դիմումներ են գրել և պատգամավորական մանդատներից հրաժարվել Լիլիա Շուշանյանը, Գոհար Մելոյանը և Ավետիս Առաքելյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ էր հայտնել։

Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ վերջնական որոշում չունեն ցուցակի 3-րդ համար Գոհար Մելոյանն ու Լիլիա Շուշանյանը: Մելոյանը հանգստի է մեկնել, գալուն պես դիմում կներկայացնի, նրա որոշումն էլ է անձնական, ասում են` փաստաբան ամուսինն է դեմ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image