Հայգեյթ Քոնսալթ սոցիոլոգիական գործակալությունը 2022-ի վերջին եւ 2023-ի սկզբին սոցիոլոգիական ուսումնասիրություններ է կատարել Արցախում՝ տարբեր թեմաներով։
Հարցերից մեկը վերաբերել է Արցախի Ազգային ժողովի ընտրություններին։ Հարցվողներին առաջադրվել է հետեւյալ հարցը․ Տեսնո՞ւմ եք արդյոք առաջիկա կես տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն։ 17 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ այո։ Թերեւս այո՝ ասել է հարցվողների 17,8 տոկոսը։
Այսինքն, մոտ 35 տոկոսը համարում է, որ պետք է արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ Արցախի խորհրդարանն այսօր չի արտացոլում երկրում առկա ուժերի բաշխման իրական պատկերը։ Սակայն 50 տոկոսից ավելին էլ համարում է, որ դրա կարիքը չկա։ Միանշանակ ոչ պատասխանել է 28,4 տոկոսը, թերեւս ոչ՝ 27 տոկոսը։