Նիկոլ Փաշինյանը մարդկության, բնության եզակի ստեղծագործություն է: Մարդկության պատմության մեջ հարյուրավոր և հազարավոր զորահրամանատարներ և պետության ղեկավարներ են եղել, ովքեր պարտություն են կրել, ում հրամանատարության տակ գտնվող զորքը կամ պետությունը պարտվել է ճակատամարտում կամ պատերազմում, բայց ոչ մեկի մտքով չի անցել գովաբանել պարտությունը, պարտությունը ներկայացնել որպես հաղթանակից ավելի կարևոր ու արժեքավոր: Պատճառը թերևս այն է, որ պատմության ընթացքում չի եղել մի դեպք երբ երկիրը ղեկավարի էությամբ ստրուկը: Եղել են ստրուկներ, ովքեր հասել են իշխանության, օրինակ Եգիպտուսում իշխանության եկած մամուլքները համարվում էին ստրուկների հետնորդներ, բայց նրանք էությամբ ստուկներ չէին, նրանց գերևարել ու ստրոկության էին ենթարկել, բայց նրանք չէին հաշտվել իրենց ստրկական կարգավիճակի հետ, նրան հոգով ազատ մարդ էին մնացել: Նիկոլ Փաշինյանը եզակի մեկն է, ով նույնիսկ իշխանության հասնելուց հետո մնացել է հոգով ստրուկ, և հիմա ուզում է ստրկություն քարոզել մի ամբողջ ազգի, մի ամբողջ հասարակության:
Նախորդ օրվա իր այսպես կոչված ուղերձում նա փորձում էր հայ հասարակության համոզել, թե որքան հաճելի և օգտակար է լինել ստրուկի կարգավիճակում.«Մեր պետության 34–ամյա պատմության մեջ բոլոր արտաքին քաղաքական, դիվանագիտական հանգրվանները մենք սովորաբար դիտարկել ենք հաղթանակ–պարտություն հարթության եւ բանաձեւերի ներքո։ Ամեն անգամ որեւէ դիվանագիտական, արտաքին քաղաքական հարաբերություն հասկանալու մեր փորձերի մեջ ձգտել ենք գնահատել, դա հաղթանա՞կ է, թե պարտություն։ Սիրելի ժողովուրդ, պիտի համարձակվեմ ասել, որ սա իրականության սխալ ըմբռնում է, որովհետեւ եթե դու գտնվում ես հաղթանակի ու պարտության ընտրության միջև, այսինքն՝ քո ընտրությունը կամ հաղթանակն է, կամ պարտությունը, քո պարտությունն անխուսափելի է, քանզի դու կարող ես հաղթել մի անգամ, երկու անգամ, երեք անգամ, թեկուզ հինգ կամ տասն անգամ, բայց ի վերջո՝ քո պարտությունն անխուսափելի է, ու դու անխուսափելիորեն կպարտվես, որովհետև անվերջ հաղթել հնարավոր չէ»։ Սա ոչ թե խաղաղության, այլ սեփական գերության և ատրկության հետ համակերպվելու քարոզ է:
Սա ասում է, թե քանի որ անվերջ հաղթել հնարավոր չէ, դրա համար գերադասելի է մի անգամ պարտվելն ու այդ պարտվածի վիճակում անվերջ մնալը: Որովհետև երբ դու մի անգամ պարտվում ես ու համակերպվում ես պարտվածի քո կարգավիճակի հետ, այլևս երբեք քեզ չեն փորձի հաղթել: Ինչպես կարելի է պառկեցնել պառկածին, ծնկի բերել ծնկածին, ստորացնել ստորին, ոչնչացնել ոչնչությանը, ամենակարևորը ստրկության քշել ստրուկին, եթե մեկը ստրուկ է, նրան կարելի է վաճառել, նվիրել, փոխանակել,գերևարել, նույնիսկ սպանել, բայց նորից ստրկացնել անհնար է:
Մարդկության պատմությունը ոչ այլ ինչ է քան պայքար ազատության համար: Մարդու կյանքը ևս պայքար է հանուն ազատության: Մարդը իր կյանքի ընթացքում անընդհատ ենթարկվում է հարձակման, որի իմաստը նրան իր ազատությունից զրկելն է, և յուրաքանչյուր անհատ անընդհատ պայքարում է, իր ազատությունը պաշտպանելու համար: Շատ հաճախ այդ պայքարը անտեսանելի է, աննկատ, որովհետև դա լինում է ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում, փողոցում, մանր ու մեծ հարցերի շուրջ ունեցած տարաձայնություններում: Մարդու էությանը հատուկ է փորձել ընդլայնել սեփական հնարավորությունների սահմանը, իսկ դա հնարավոր է միայն այլոց հնարավորությունները`ազատությունը սահմանափակելու միջոցով: Նույնը տեղի է ունենում ազգերի և պետությունների դեպքում. ցանկացած ազգ և պետություն փորձում է մեծացնել իր ազդեցության տարածքը, և դա հնարավոր է բացառապես այլ ազգեր և պետությունների ենթարկեցնելու ճանապարհով, որովհետև բացարձակ ազատ տարածքներ չկան: Դրա համար է, որ այսպես կոչված համաշխարհային պատմությունը ոչ այլ ինչ է քան տարբեր ազգերի և պետությունների միջև մղված պատերազմների, որոշների հաղթանակների իսկ որոշների պարտության պատմություն: Պատերազմների արդյունքը եղել է պարտվածների հաշվին հաղթածների հզորացումը, իսկ պարտվածները փորձել են իրենց մեջ ուժ գնել նորից ոտքի կանգելու և հաջորդ հնարավոր պատերազմի դեպքում հաղթելու համար: Որևէ մեկի մտքով չի անցել թե կարելի է ոգևորվել պարտությամբ, կամ դա համարել մեծագույն պարգև: Պարտության հետ համակերպվելը, պարտության մեջ ապրելը հավասարազոր է ոչնչացման:
«Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս, չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, չգիտենք, թե ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում։ Դա մեզ անծանոթ զգացում է, որովհետեւ մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում»-իր այսպես կոչված ուղերձում ասում է Փաշինյանը։ Իրականություն այն է, որ որ մինչև 2020 թվականը Հայաստանը ապրել է խաղաղության պայմաններում, բայց դա եղել է հաղթանակով ձեռք բերված խաղաղություն, և ոչ թե պարտության արդյունքում պարտադրված խաղաղություն, որը ավելի շատ նման է գերության և ստրկության, որովհետև պարտվածը պարտավորված է կատարել հաղթողի կամքը, ապրել նրա թելադրած պայմաններով, իսկ այդ պայմանները միշտ ավելի են վատանում, մինչև բերում են պարտված գերու մահվանը: Գերիներն ու ստրուկներն էլ են խաղաղ ապրում, բայց նրանք չունեն ամենակարևորը`ազատություն,, ինքնուրույն ապրելու, գործելու, խոսելու, զարգանալու ազատություն: Ահա այդիսի խաղաղություն է ուզում է Փաշինյանը Հայաստանի և հայ ժողովրդի համար, գերու կամ ստրուկի խաղաղություն, որն ի վերջո բերելու է մահվան և ոչնչացման: Ավելի պարզ լինելու համար պատկերացրեք մի մարդու վերջաբան ով դատապարտվել է ազատազրկման, բայց չի ձգտում ազատության, նրա վերջաբանը կարող է լինել միայն անազատության մեջ մահը: Նույնն է նաև ազգերի դեպքում:
Հ.Գ. Հայաստանի երկաթուղին շահագործող Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերությունը իր մարդատար գնացնքերի մեջ տեղադրել է այս պլակատը: Նկարում Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանն է, որը իր կարճ բայց հերոսկան կենսգարության ընթացքում ոչնչացրել է հազարավոր թշնամու զինվորների, այնքան մարտական տեխնիկա, որքան երևի հիմա չունի ադրբեջանական ամբողջ բանակը: Ռուսական երկաթուղու ղեկավարությունը հայ հասարակության կոչ է անում չհամակերպվել պարտության հետ, գերությունը և ստրևկությունը չշփոթել խաղաղության հետ: Սա երևի պատճառ դառնա, որ հաջորդը ՀԿԵ զրկվի Հայաստանի երկաթուղին շահագործելու կոնցեսիայից, քանի որ վարում է պաշտոնական գծից տարբերվող քարոզչություն, քարոզում էհաղթանակ և ոչ թե պարտություն: