Հասարակություն

Բուժկետ, «քովորքինգ» ու զուգարաններ. Մեկնարկել է Սեւան Ստարտափ-2025-ը

Բուժկետ, «քովորքինգ» ու զուգարաններ. Մեկնարկել է Սեւան Ստարտափ-2025-ը

Երեկ Սեւանի ափին, Վարդենիսի մոտակայքում մեկնարկել է Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական իրադարձությունը՝  Սեւան Ստարտափ սամմիթը, որը վրանային ոչ ֆորմալ IT հավաք է եւ որի շուրջ միշտ մեծ աղմուկ ու ցուցադրանք կա:

Այն անցկացվում է 2016 թվականից: 2 տարի՝ 2019 եւ 2020 թվականներին չի անցկացվել, կապված Քովիդի եւ պատերազմի հետ: 
Անցյալ տարի շուրջ 40 երկրից հրավիրյալներ էին ժամանել, այս տարի արդեն 60 երկրներից են ժամանում տեխնոաշխարհի մարդիկ, նորարարական գաղափարներով:

Անցյալ տարի մոտ 150 ընկերությունների ներկայացուցիչներ էին այցելել Սեւանի ափ, սամմիթին մասնակցելու, այս տարի արդեն մոտ 500 ընկերություններ են դիմել, որոցից շուրջ 200-ն են ընտրվել: «Նշեք ձեր օրացույցներում՝ հուլիս 20-26:

Նոր կապեր, շատ նեթվորքինգ, հագեցած կրթական ծրագիր, ոլորտի թոփ մասնագետներ ամբողջ աշխարհից և անմոռանալի ժամանց:

Շտապիր ձեռք բերել քո տոմսը և միացի՛ր տարվա ամենասպասված ստարտափ միջոցառմանը: Տոմսի արժեքը՝ 1 օրյա տոմս 15 000 դրամ, 7 օրյա տոմս 75 000 դրամ։ Գնված տոմսը վերադարձի ենթակա չէ», - կանչում է Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը, առանձնապես հոգ չտանելով անգլերեն բառերի թարգմանության համար: 

Հայտարարության մեջ որպես գայթակղիչ պահ նշվում է, որ բուժկետ և «քովորքինգ», նաև լոգախցիկներ և ...զուգարաններ: Իսկ ճամբարից 1-2 կմ այն կողմ մասնակիցները եթե որոշեն քայլել, կտեսնեն անմխիթար, կեղտի մեջ կորած Սեւանի ափերը, անհրապույր բնությունն ու կեղտոտ ջուրը: 

Ապրիլին կառավարությունը 200 մլն դրամ էր հատկացրել «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին այս միջոցառման կազմակերպման համար, ինչը ահռելի գումար է: Գնումների կայքում կարդում ենք, որ հիմնադրամը բոլ-բոլ ծախսեր է ներկայացրել:

Օրինակ, հյուրատուն-ավանում տեղակայված վրանները կահավորանքով հանդերձ արժեցել են 10 մլն դրամ, զուգարանները, որոնց մասին նշված է հայտարարության մեջ՝ 12 մլն,  հիմնական անցակետը՝ 3 մլն,  կայանատեղիի համար,  որը գովազդային հայտարարության մեջ ներկայացվում է որպես առավելություններից մեկը, պետությունը ծախսել է 1,5 մլն դրամ, իսկ, ասենք՝ վիդեո եւ ֆոտո ծառայութունները աստղաբաշխական թվեր են արժեցել՝ 15 մլն:

Բայց բացի պետական փողերից, ստարտափը նաեւ հովանավորներ ունի` հարուստ ընկերություններ են գումարներ ծախսել այս միջոցառման վրա:

Ակնկալվում է, որ այս տարի վրաններում կմնան շուրջ 2000 մարդ եւ 15 000 հյուրեր կլինեն: Նրանք լսում են տարբեր ոլորտներում հաջողությունների հասած մասնագետների դասախոսություններ, մասնակցում են մենթորների և ստարտափների հիմնադիրների, հայտնի փորձագետների հետ պանելային քննարկումների, տարբեր մրցույթների եւ կոնֆերանսների, կրթվում են, նոր կապեր են հաստատում: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image