Քաղաքականություն

Սա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում

Սա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում

«Իշխող ռեժիմի պարագլուխների՝ Արցախում ոչնչացվող հոգևոր, պատմամշակութային արժեքների վերաբերյալ կրավորական բնույթի մեկնաբանությունները արտաքին աշխարհին փոխանցում են երկու վտանգավոր ուղերձ»,- հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Առաջին ուղերձն է՝ Ադրբեջանին արտոնում են շարունակել ցեղասպան քաղաքականությունը։
Երկրորդ՝ միջազգային հանրությանը իրազեկում են, որ Հայաստանը առանձնապես խնդիրներ չի տեսնում ադրբեջանական վանդալիզմում, և լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։ Արցախում ոչնչացվում է հայկականությունը՝ մեր հազարամյակների հետքն այս տարածաշրջանում, և դա արվում է կառավարության շենքից տրվող «կանաչ լույսի» մշտական առկայծման պայմաններում»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image