Կիրանցում տեղադրված վրաններն էլ չկան, 350 բնակիչ ունեցող գյուղում 3000 բերետավոր կա, «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ հայտնում է Կիրանցի բնակիչը։
Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները, նրանց միացած հասարակական-քաղաքական գործիչներն ու հոգևորականները ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։