Հասարակություն

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել

«Հրապարակ». Վնասվել են տանիքներ, մեքենաներ, անասուններ են անկել

Հունիսի 6-ին Ստեփանավանում շուրջ 20 րոպե տեղացած խոշոր կարկուտը մեծ վնասներ է հասցրել համայնքին։ Մեզ հետ զրույցում բնակիչները նշում էին, որ վնասի չափերն օր-օրի մեծանում են, քանի որ անձրեւները չեն դադարում, կարկուտից վնասվել են նաեւ բնակարանները։ «Հարեւանիս կրած վնասը գույքագրել են, բայց իմը՝ դեռ չէ։ Գնացել, համայնքապետարան դիմում եմ տվել, որ եկեք տեսեք՝ ինչ վիճակ է, եթե առաջ միայն կտուրն էր, հիմա արդեն առաստաղն էլ կապիտալ վերանորոգման կարիք ունի»,- նշեց բնակիչներից մեկը։

Մեզ հետ զրույցում Ստեփանավանի համայնքապետի մամուլի խոսնակը նշեց, որ մեծ մասշտաբների վնասներ է կրել համայնքը․ «Առաջին անհրաժեշտության աշխատանքներ արվել են ու շարունակվում են արվել մեր կոմունալի բաժնի աշխատակիցների ուժերով, որ մարդիկ ջրի տակ չմնան։ Բացի այդ, ձեւավորվել է շտաբ, քիչ առաջ էլ համայնքապետարանում նիստ տեղի ունեցավ: Համայնքի ղեկավարը հստակ ընդգծեց, որ բոլոր տուժողներին օգնություն տրամադրվելու է։ Ուղղակի դիմումները շատ են, իսկ մարդկային ռեսուրսները՝ քիչ։ Գույքագրում արվում է մինչեւ այս պահը։ Շուրջ 1300 տան տանիք ու պատուհան է այս պահի տվյալներով վնասվել, 600-ից ավելի էլ՝ մեքենաներ։ Անկած անասունների ոչնչացումը տեղում կազմակերպվել է, որպեսզի համաճարակային վիճակ չունենանք։ Այս դեպքում ակնկալում ենք պետական աջակցություն, համայնքի ղեկավարը դիմել է կառավարություն, բնականաբար՝ չի մերժվել, բայց դեռ մրջոցներ չեն տրամադրվել, քանի որ գույքագրումն ավարտված չէ»։

Ստեփանավան համայնքի Ուրասար բնակավայրի ղեկավար Գեւորգ Մանուկյանը մեզ հայտնեց, որ իրենց բնակավայրում կարկուտ չի տեղացել, բայց ինքն ու համայնքի բնակիչներից մեկը համարվում են տուժող, քանի որ կարկուտի ժամանակ Ստեփանավանում են եղել, եւ իրենց մեքենաները վնասվել են։ «Մենք եւս դիմել ենք Ստեփանավանի համայնքապետարան, որպեսզի մեր կրած վնասն էլ գույքագրվի»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image