Այլ

«Եվրատեսիլյան» սկանդալներ․ հոլանդացուն զրկել են ելույթից

«Եվրատեսիլյան» սկանդալներ․ հոլանդացուն զրկել են ելույթից

«Եվրատեսիլում» Նիդերլանդները ներկայացնող երգիչ Յոսթ Քլայնը չի ներկայանա համաեվրոպական երգի մրցույթի ժյուրիի շոուում։ 
Այս մասին հայտնում են Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) և Նիդերլանդների հեռարձակման կորպորացիան (NOS):

«Քննարկումներ են տեղի ունենում նաև EBU-ի և նախագծում ներգրավված հոլանդական հեռարձակողի՝ AVROTROS-ի միջև: Մինչ հետաքննությունը շարունակվում է, EBU-ն որոշել է, որ Յոսթ Քյալնը ելույթ չի ունենա մրցույթի երկրորդ գլխավոր փորձի ժամանակ, որի շրջանակում քվեարկում են 37 մասնակից երկրների ժյուրիները։ Փոխարենը կօգտագործվեն կիսաեզրափակիչում նրա ելույթի տեսագրությունը»,- հայտնել է EBU-ն։

Երկու կողմերն էլ նշել են, որ հոլանդացու ելույթի կասեցումը պայմանավորված է «վերջին միջադեպով», որին առնչվում է Քլայնը։  Միևնույն ժամանակ, ոչ EBU-ն, ոչ էլ NOS-ը չեն բացահայտել խորհրդավոր միջադեպի էությունը։

Լրագրողներն անմիջապես առաջ են քաշել կատարվածի երկու վարկած. առաջինի համաձայն՝ Europapa երգով ներկայացող 26-ամյա Քլայնի որակազրկումը կապված է լուսանկարչի հետ նրա ընդհարման հետ։ Երկրորդ վարկածի համաձայն՝ հետաքննությունը կապված է իսրայելցի մասնակից Էդեն Գոլանի հետ տեղի ունեցած միջադեպի հետ։ Կիսաեզրափակչից հետո կայացած մամուլի ասուլիսում լրագրողները երգչուհուն հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ իր մասնակցությունը մրցույթին «ռիսկ ու վտանգ է ստեղծում այլ արտիստների համար»։ Մոդերատորը թույլ է տվել նրան չպատասխանել, ինչին ի պատասխան Քլայնը բարձրաձայն նշել է. «Ինչո՞ւ չպատասխանել»: Հետո նա ձեռքերը խաչել և փակ աչքերով լսել է Գոլանին։

Մրցույթի կազմակերպիչները հավաստիացրել են, որ այս տարի Նիդերլանդներին մասնակիցների ցուցակից ամբողջությամբ բացառելու ծրագրեր չկան։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image