Բակո Սահակյանը պաշտոնավարման եզրափակիչ փուլում է գտնվում, կմնա՞ նա Արցախում, թե՞, ինչպես մնացյալ նախագահները` Ռոբերտ Քոչարյան, Արկադի Ղուկասյան, կտեղափոխվի Հայաստան, գուցե անգամ՝ Ռուսաստան, որտեղ տուն ունի․ հարցրինք Արցախի նախագահին մոտ կանգնած աղբյուրին։ «Բակո Սահակիչը մնալու է Արցախում, ազատ օրերին իր ապագա գրասենյակն է ձեւավորում»: Ինչի՞ համար։ «Աշխատում է հիմնադրամ ստեղծելու ուղղությամբ, որի նպատակն Արցախին վերաբերող ծրագրերի իրականացումն է` հիմնականում անվտանգության բարձրացման ուղղությամբ»: Ովքե՞ր են լինելու դոնորները։ «Տարբեր երկրներից»: Իսկ եթե այնպես ստացվի, որ Արցախում եւս իդենտիկ զարգացումներ լինեն, եւ «նախկինների» նկատմամբ նույն անհանդուրժողականությունը դրսեւորվի, ինչպես Հայաստանում է, ի՞նչ եք անելու։ «Ովքե՞ր պետք է անհանդուրժողականություն դրսեւորեն, «նախկին» նախագահի կողմից նշանակված նախկին վարչապետե՞րը»: Այո, որովհետեւ նրանք այլեւս «նոր կյանք են սկսել»։ «Ֆավորիտները երկուսն են, երկուսն էլ Բակո Սահակյանի կառավարության անդամ են եղել կամ` են»: Նկատի ունեք Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մայիլյանի՞ն, իսկ Վիտալի Բալասանյա՞նը, ՀՅԴ-ից Դավիթ Իշխանյանը։ «ՀՅԴ-ն ու Դավիթ Իշխանյանը պատգամավորական ֆրակցիայի ներկայացուցիչներ են, քաղաքական ուժ են, որ եղել են Բակո Սահակյանի հենարանը»:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Զովքում վարդերը՝ տարած, հետ բերած աղջկա պես, լուռ...
Երեկ Զովք մտա։ Ամեն ինչ սովորականի նման էր թվում, բայց միայն առաջին հայացքից։ Գետնի վրա տեղ չկար։ Ռո...
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
×
❮
❯