Այլ

Մենենդեսը Բայդենի վարչակազմին հորդորել է ներգրավվել Հայաստանի սահմանների խնդրում 

Մենենդեսը Բայդենի վարչակազմին հորդորել է ներգրավվել Հայաստանի սահմանների խնդրում 

Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Դեմոկրատական սենատոր Ռոբերթ (Բոբ) Մենենդեսը հայտարարություն է տարածել Հայաստանի սահմաններին տեղի ունեցող զարգացումների ու ադրբեջանական ներխուժման վերաբերյալ։

Հայտարարությունը հրապարակված է (13․05․2021) Սենատի համապատասխան հանձնաժողովի պաշտոնական կայքում։

«ՎԱՇԻՆԳՏՈՆ - ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը (Դ-Ն.Ջ.) հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ ի պատասխան Հայաստանի Սյունիքի մարզ Ադրբեջանի ապօրինի ներխուժման մասին հաղորդագրություններին»։

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և անօրինական ագրեսիայի գործողություն է, որն ընդգծում է հաստատուն սպառնալիքը, որին հայ ժողովուրդը շարունակում է առերեսվել: Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի [Վարուժան Ներսեսյանի] հետ իմ զրույցից հետո պարզ է, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է խստորեն արձագանքեն այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ այն առերեսվելու է լուրջ հետևանքների իր վնասակար գործունեությունների համար», - ասվում է հայտարարության մեջ:

«Երբ անցյալ աշնանն Ադրբեջանը հարձակվեց հայ ժողովրդի վրա, նախորդ վարչակազմը ձախողեց ներգրավվել ու դուռը բաց թողեց Ալիևի, Էրդողանի և Պուտինի նման բռանապետերի առջև՝ որոշելու հայ ժողովրդի ճակատագիրը: Դա այլևս չի կարող տեղի ունենալ: Ես հորդորում եմ Բայդենի վարչակազմին ներգրավվել այս խնդրով ամենաբարձր մակարդակներում` պարզ դարձնելու համար, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիաները պարզապես անընդունելի են», - եզրափակված է սենատորի հայտարարության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image