Քաղաքականություն

Միջազգային գործընկերներին ասել ենք, որ փակման պատճառը քաղաքական է

Միջազգային գործընկերներին ասել ենք, որ փակման պատճառը քաղաքական է

«Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխատակիցները դիմում են իշխանություններին՝ կոչ անելով վերանայել հյուրանոցի փակման որոշումը և թույլ տալ վերսկսել գործունեությունը։

Աշխատակիցներից մեկը նշել է, որ հյուրանոցի փակման հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են աշխատանքից, իսկ իրավիճակը բացասաբար է անդրադարձել նաև զբոսաշրջության ոլորտի վրա։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերանայել որոշումը և բացել Գագիկ Ծառուկյանին պատկանող փակված բոլոր կազմակերպությունները։

Աշխատակիցը նշել է նաև, որ հյուրանոցի գործընկերներին ներկայացվել է, թե փակման պատճառները քաղաքական բնույթ ունեն, ինչն, ըստ նրա, զարմանք է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image