Երբեմն թվում է, թե Հայաստանում Նիկոլ Փաշինյանից ավելի ապաշնորհ, ավելի թերուս, ավելի կարճամիտ, ավելի պարզունակ, զբաղեցրած պաշտոնից գլուխ չհանող ու աթոռից կառչած մեկը չկա, բայց պարզվում է՝ կա: Խոսքը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի մասին է: Այս մարդը տարիներ շարունակ Արևմուտքից գրանտներ է ստացել ու իր ղեկավարած լրատվական կայքում արևմտյան արժեքներ է քարոզել:
Երբ դեռ տարիներ առաջ իշխանության թեթև ձեռքով նա դարձավ Ֆեդերացիայի նախագահ, անվերջ մի միտք էր ինձ տանջում՝ ի՞նչ կապ ունի այս գրանտներ ստացող պարոնը ֆուտբոլի հետ: Ի՞նչ է հասկանում ֆուտբոլից: Մտավախություն ունեի, որ առանց այն էլ դժվարությամբ շնչող հայկական ֆուտբոլի վերջին շունչը կփչի, նրա թեթև ձեռքով: Ցավոք, մտավախություններս դառնում են իրականություն:
Մելիքբեկյանի` ՀՖՖ նախագահ ընտրվելուց հետո հայկական ֆուտբոլը բացառապես պարտություններ է արձանագրում, իսկ ֆուտբոլասերներն ու ֆուտբոլի երկրպագուները երազում են, որ գոնե լինի հաշիվը ոչ ոքի, դա համարելով փոքրիկ նվաճում: Այսօր Վրաստանում կրկին Հայաստանը խայտառակ պարտություն կրեց:
Չորս օր առաջ տեղի ունեցած 3-0 խաղի պարտությանը, Հայաստանն այսօր լուրջ «հավելում» արեց` արձանագրելով հերթական 6-1 պարտությունը: Տևական ժամանակ է ֆուտբոլի երկրպագուները վանկարկում են՝ «Մելիքբեկյան հեռացի՛ր»:
Մելիքբեկյանը չի հեռանում, ճիշտ իր շեֆի՝ Նիկոլի նման: Տեսնես ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանն իրեն այսքան նման, երբեմն անգամ իրեն գերազանցող կադրեր գտնում….