Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը 2 ամսով երկարաձգվեց։
Որոշումը կայացրեց Կարեն Ֆարխոյանը։
Հիշեցնենք, որ Մկրտիչ սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար։
Սրբազանին առաջադրված մեղադրանքի հիմքում Հովհաննավանքի հոգևոր հովիվ, այժմ կարգալույծ Տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արած հայտարարություններն են, որ «2021 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին»: