Այլ

ԱԳՆ-ն Լուկաշենկոյին կոչ է արել հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը

ԱԳՆ-ն Լուկաշենկոյին կոչ է արել հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունը

Վրաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Մինսկում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Աբխազիայի փաստացի նախագահ Ասլան Բժանիայի հանդիպումը։

«Այս գործողությունը կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում և փորձ է օրինականացնել ռուսական օկուպացիոն ռեժիմը», - ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Գերատեսչությունը Բելառուսին կոչ է արել «հարգել Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, դադարեցնել այնպիսի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»։

Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հասկանում Թբիլիսիի բողոքները Սուխումիի հետ իր շփումների վերաբերյալ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image