Հասարակություն

Նոր Հայաստանի հեռանկարը վտանգված է

Նոր Հայաստանի հեռանկարը վտանգված է

 Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը ինչպես ամեն ոլորտից, այնպես էլ գիտության ոլորտից բավականին դրական ակնկալիքներ ուներ։

Այս մասին նա այսօր հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ հրավիրած մամուլի ասուլիսում։ «Եվ Գիտությունների ազգային ակադեմիայի առումով, եւ՛ Բարձրագույն որակավորման կոմիտեի առումով, ցավոք սրտի, դրական սպասումները կամ պատրաստակամությունը՝ օգնել, աջակցել, այդպես էլ իրականություն չեն դառնում։ Ցավով պետք է արձանագրեմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը հռչակված է, բայց կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ, միայն այն դեպքերը չեն, որ բացահայտվել եւ ի ցույց են դրվել։ Իմ խորին համոզմամբ՝ կոռուպցիան սխալ, կամայական նշանակումներն են, առանց մրցույթի, առանց կենսագրություն, հետագիծ ունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակելը եւ նրանց կայացրած որոշումները, որոնք ուղեկցվում են բազմաթիվ օրինախախտումներով»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսագետը նշեց, որ ինքը համբերատար սպասել է գիտության զարգացմանն ուղղված չափորոշիչների մշակմանը, ինչը, սակայն, ոչ միայն տեղի չի ունեցել, այլ կոպտորեն խախտվել են Սահմանադրության հոդվածները։ Թաթուլ Մանասերյանը նկատեց, որ միայն Գիտության պետական կոմիտեում են չափորոշիչները հստակ, անձնական գործոնը զրոյացված է։ Իսկ ամբողջ գիտության ոլորտը, ըստ նրա, ողբալի վիճակում է։

«Եթե ՀՀ-ն ունի վառ արտահայտված ներուժ, դա մտավոր կարողությունն է, եւ եթե մենք այսպես ենք վերաբերում գիտությանը, ապա չենք կարող զարգացում ունենալ»,- նշեց տնտեսագետը՝ հավելելով, որ այդ միջավայրը անընդունելի է իր համար։ Վարդան Բոստանջյանը չի տեսնում շարժում դեպի արդիականացում։

Նա այսօրվա կառավարման համակարգում տեսնում է սիրողականություն, լիրիկականություն, ուստի կասկածում է, որ կարող են լինել բարեփոխումներ։ Թաթուլ Մանասերյանը տնտեսական սպառնալիք է համարում ոչ հստակությունը, վաղվա ծրագիր չունենալը։

Անդրադառնալով կառավարման համակարգի գործունեությանը՝ տնտեսագետը կարծիք հայտնեց, որ նոր Հայաստան տեսնելու մեր ջանքերը կարող են վտանգված լինել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image