Մամիկոն Ասլանյանն արել է աններելի մի բան՝ Վանաձորում հաղթել է ՔՊ-ին, հաղթել է հստակ ու դրա համար իրեն պատժել են 2,5 տարվա ազատազրկման որպես քաղաքական բանտարկյալ: Մամիկոն Ասլանյանը 2,5 տարի անցկացրել է բանտում ՔՊ-ին հաղթելու, ժողովրդի ձայնը ստանալու, քաղաքապետ ընտրվելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: