Hraparak.am -ը տեղեկացավ, որ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդին` Խաչատուր Բալասանյանը, որը երկու ամիս է` կալանավորված էր, երկու օր է, ինչ տանն է, դատարանն այս անգամ նրա խափանման միջոցը փոխել է տնային կալանքով` 80 մլն դրամ գրավի դիմաց։ Ուշագրավ է, որ նախորդ անգամ նրան ազատ արձակեցին 70 մլն. գրավի դիմաց, բայց կարճ ժամանակ անց կրկին ձերբակալեցին և կալանավորեցին երկու ամսով։
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանն ու հայրը մեղադրվում են Գյումրու Սև բերդ ամրոցի տարածքն ապօրինաբար սեփականաշնորհելու եւ իրենցով անելու համար։