Վերլուծություն

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի

Էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի

Իր անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն էկոնոմիկայի նախարար Պապոյանը կրկին նվիրվել է իրենց իշխանությունը փիառելուն: Ըստ այդմ, 2026 թ.-ի 1-ին կիսամյակին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպերը կազմել են 83.4% Չինաստանում, 81.3% Հնդկաստանում և 80% Եվրամիությունում: Քանի որ նախարարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից ներկայացված ցուցանիշներն աննորմալ մեծ էին՝ որոշեցի պարզել, թե ինչն ինչոց է: Գուգլով որոնումն անմիջապես բացահայտվեց առաջին խնդիրը. Հնդկաստանի առումով նախորդ տարվա կիսամյակային տվյալ, չգիտես ինչու, գոյություն չունի: Ու այդ պարագայում հասկանալի չէ, թե ինչպես է Պապոյանի գերատեսչությունը հաշվարկել աճը տոկոսի տասնորդականի ճշգրտությամբ:

Իսկ այժմ այն մասին, թե ինչ է արտահանվել յուրաքանչյուր ուղղությամբ: Չինաստանի դեպքում դա բացարձակ մեծամասնությամբ պղնձի հանքաքարն է և խտանյութը: Չինաստանը հանդիսանում է մեր հանքարդյունաբերական արտադրանքի գլխավոր սպառողներից մեկը։ Պղնձից բացի արտահանվում է մոլիբդեն ու ինչ-որ չափով նաև հայկական կոնյակ: Քանի որ նշված ոլորտում արտադրողականության 80 տոկոսանոց աճ չէր կարող գրանցվել, որոշեցի դրա գաղտնիքը փնտրել նախորդ տարվա սկզբի համեմատ պղնձի գնի աճի մեջ: Եվ, օ՜, աստվածներ, պարզվեց, որ պատճառը հենց դրա մեջ է. պղնձի մեկ տոննայի դիմաց 9,000-9,500 դոլարի գինը դարձել է 12,000-13,000 դոլար: Աճը կազմել է 82.5-136.8 տոկոս կամ միջինացված՝ 109.6%: Այսինքն, եթե մի քիչ պակաս ապաշնորհ լիներ ՀՀ գործող իշխանությունը, 83.4-ի փոխարեն աճը կլիներ 100-ից ավելի: Էլ չասած շուկայում արձանագրված ռեկորդային թվի՝ 14500 դոլարի մասին:
Անցնենք Եվրամիության երկրներին: Եվրոպական ուղղությամբ արտահանման կառուցվածքում գերակշռում է հումքային բաղադրիչը՝ պղինձ, մոլիբդեն և այլ գունավոր մետաղներ: Դրանց առումով արդեն ասվեց, դրանք են աճի հիմական գեներատորները: Առկա է նաև թանկարժեք քարերի և մետաղների (ոսկի և մշակված ալմաստներ) արտահանում. կրկին տեսնում ենք գնային աճ: Բաց թողնենք տոլինգային հիմունքներով (ԵՄ պատվերներով և ԵՄ հումքով արտադրված) պատրաստի հագուստը և տեքստիլ արտադրանքը: Անցնենք ռուսական «Ռուսալ Արմենալ» ՓԲԸ-ի կողմից արտադրվող ալյումինե նրբաթիթեղին: Նախորդ տարվա 1 կգ-ի դիմաց 4.85 դոլարից գինը թռել է 5.10-5.60 դոլարի. աճը կազմել է 5-ից 15 տոկոս:

Եվ վերջապես հասանք Հնդկաստանին: Արտահանման կառուցվածքում առաջինը նշվում են թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը՝ անմշակ կամ մասնակի մշակված ալմաստներն ու ոսկերչական իրերը։ Դրանց աճը կազմել է 15-30 տոկոս: Առկա են նաև քիմիական արտադրանք և հանքային հումք, ինչպես նաև տեխնոլոգիական և մեքենաշինական բաղադրիչներ (վերաարտահանման որոշակի տարրերով)։ Քանի որ որոշակիությունը քիչ է՝ դրա վրա ժամանակ չծախսեցի: Չնայած ենթադրում եմ, որ նույն երևույթն առկա է նաև այդ ուղղությամբ: Հատկապես հաշվի առնելով վերաարտահանման երևույթը:

Ինչպես տեսնում ենք, աճ գրանցած ուղղություններում առկա չեն այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանում: Ինչը պետք է լիներ էկոնոմիակյի նախարարի հիմնական հոգատարության առարկան: Եվ ինքը կարող էր փիառվել միայն այն դեպքում, երբ ակնհայտ աճ գրանցվեր հենց գյուղատնտեսության արտադրանքի առումով: Սակայն այդտեղ առկա է սահմանափակ քանակով ու ծավալով արտահանում, ինչը գլուխ գովելու հնարավորություն չի ընձեռում:

Վերջում անդրադառնամ դեպի ՌԴ պանրի արտահանումն արգելելու հարցին: 2025 թվականի արդյունքներով պանրի արտահանումից մեր երկրի եկամուտը կազմել է 16,4 միլիոն դոլար։ Դրանից 13,5 միլիոնը կամ 83%-ը ստացվել է դեպի Ռուսաստան արտահանման հաշվին։ Դրան պետք է գումարել տարիների ընթացքում արտահանման կանոնավոր բնույթը: Չերկարեցնեմ, էկոնոմիկայի նախարար ունենք, աշխարհը չունի…

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image