Մինչ Նիկոլ Փաշինյանը խորհրդավոր լռություն է պահում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի թեմայով եւ թիմին էլ չի ասում, թե ինչ է պատրաստվում անել, ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում․ շարքերում գժված են եւ կարծում են, որ եթե «Հանրապետություն» կուսակցության անդամ, թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական չներկայացնի, ապա պետք է խզել Երեւանի ավագանիում կոալիցիոն հուշագիրը։ Պատմում են, որ անգամ Հակոբ Արշակյանն է մտել Փաշինյանի մոտ եւ, իբրեւ թիմի բանագնաց, փոխանցել այս տրամադրությունները, սակայն որեւէ հստակ բան նրան չեն պատասխանել: ՔՊ-ականներին միայն հայտնի է, որ հարցի լուծումն առայժմ թողնվել է Տիգրան Ավինյանի վրա: Ոմանք հույս ունեն, որ եթե Ավինյանը չկարողանա հասնել նրան, որ «Հանրապետությունն» իր որոշմամբ Տիգրան Տեր-Մարգարյանին ուրիշով փոխարինի, ապա հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում, եւ հնարավոր է՝ ՔՊ-ն հայտարարի կոալիցիան խզելու մասին։ Երեկ Արամ Սարգսյանը փորձեց խմբագրել Ռոմիկ Մխիթարյանի շանտաժը՝ հայտարարելով, որ «պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին եւ մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին»: ՔՊ-ում Զավենիչի հայտարարությունից հետո քննարկում էին, որ գուցե արդեն վերեւներում պայմանավորվել են, որ կոալիցիան խզվի, իսկ Զավենիչենք, գալիք ընտրություններին ընդառաջ, կդիրքավորվեն ընդդիմադիր դաշտում, ձեռքի հետ էլ կքլնգեն Ավինյանին եւ թույլ չեն տա, որ իշխանությունն անցնի ընդդիմությանը։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք․ Ծառուկյանը հայտարարու...
Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտավ ընտրապայքարի մեջ՝ ներկայացուցչական լ...
«Հրապարակ»․ Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար...
Չնայած հունիսի 7-ի ընտրությունների վերջնական արդյունքները դեռ ամփոփված չեն, սակայն, մեծ հավանականութ...
Ալեն Ղևոնդյանը ձերբակալվել է ՖԲ-ում ստատուս գրելու...
Գրել էինք, որ այսօր ձերբակալվել է ընդդիմադիր քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Պարզվում է, որ ՔԿ֊ն նրան մեղա...
«Հրապարակ»․ ՔՊ-ում սրտատրոփ սպասում են
ՔՊ-ում սրտատրոփ սպասում են կիրակի օրվան, երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնարդյունքները, եւ դրան...
×
❮
❯