Քաղաքականություն

Բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ այս կինը Նիկոլի խամաճիկն է

Բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ այս կինը Նիկոլի խամաճիկն է

Առաջներում, երբ ինչ-որ մի ցուցարար, ընդդիմադիր ակտիվիստ, կամ պարզապես պայքարի դուրս եկած քաղաքացի էր ծեծի ենթարվում, բոլորին անխտիր մի հարց էր հուզում՝ մենք ունե՞նք Մարդու իրավունքների պաշտպան ու առհասարակ ՄԻՊ ինստիտուտ, թե՞ ոչ: Եթե ունենք, ապա հաջորդ հարցն էր առաջանում, որտե՞ղ է նա և ինչո՞ւ է լռում: Անահիտ Մանասյանն, որն իրեն Հայաստանի լավագույն գիտնական-իրավաբանն է համարում, եւ հավանաբար իրեն նաեւ լավ ՄԻՊ է համարում, իրոք անմրցելի է մեր բոլոր նախկին օմբուդսմենների համեմատ՝ բայց վատ իմաստով: Իրավագիտության ֆակուլտետում դասախոս աշխատող այս կինը տպավորություն է, թե անգամ չգիտի, որն է Մարդու իրավունքների պաշտպանի ֆունկցիան: Նա կարծես այնքան անտեղյակ է սեփական պաշտոնի գործառույթներից, որ սարսափում է ինքնուրույն, առանց Փաշինյանի թույլտվության տեսակետ հայտնել՝ գոնե ձևական, հասարակությանն ապացուցելու համար, որ տեսեք ես անկողմնակալ եմ, չեմ վախենում Փաշինյանից, ես ազատ եմ իմ գործողություններում: Գոնե Նոր Նորքի վարչական ղեկավարի հետ կապված միջադեպի դեպքում այս տիկինը բավարար համարձակություն չունեցավ լիարժեք գնահատական տալու:

Նա չի գիտակցում անգամ, որ ի վերջո ինքը ոչ Աննա Հակոբյանն է, ոչ էլ Ալեն Սիմոնյանը, որ վախենա կտրուկ գնահատականներից: Մանասյանը, փաստորեն, համարձակություն չունի անգամ ՔՊ-ի արբանյակ կուսակցությունների մասին կտրուկ դիրքորոշում հայտնելու, էլ ի՞նչ կարող ենք սպասել նման ՄԻՊ-ից: Իհարկե, Անահիտ Մանասյանը մի հերթական հերթապահ հայտարարությունն է տարածել տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի վերաբերյալ, անորոշ արտահայտություններ անելով, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է, սակայն նման խղճուկ, լղոզած, անհասցե հայտարարություններ կարող է անել նաև ցանկացած ԺԷԿ-ի պետ, այդ շաբլոն խոսքերը զրո են, հարկավոր է կտրուկ մոտեցում, բայց ինչպե՞ս, եթե ՄԻՊ-ը սարսափում է կորցնել իր աշխատանքը եւ իրեն իշխանության մաս է կազմում:

Ի՞նչ է տալիս ՄԻՊ-ի ստատուսն այս տիկնոջը, պարսավանքի և ամոթանքի խոսքերից բացի: Նրա փոխարեն, եթե ուրիշ՝ մի քիչ ինքնահարգանք ունեցող մեկը լիներ, վաղուց փորձած կլիներ տարանջատվել այս մեծախոս, մարդու իրավունքներն ամեն քայլափոխի ոտնահարող իշխանությունից, իսկ եթե դա հնարավոր չէ՝ հրաժարական կներկայացներ: Ի վերջո, Մանասյանն իր վատ աշխատանքով հասել է այն հանգրվանին, որ մարդիկ անգամ չեն էլ հիշատակում իրեն, չեն էլ սպասում, որ իր լիազորությունների շրջանակներում հավուր պատշաճի գնահատականներ կտա: Բոլորը հաշտվել են այն մտքի հետ, որ այս կինը Նիկոլի խամաճիկն է:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image