Ժամանց

Հայազգի ֆուտբոլիստը դարձել է Հունգարիայի չեմպիոն 

Հայազգի ֆուտբոլիստը դարձել է Հունգարիայի չեմպիոն 

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սեւիկյանը Հունգարիայում «Ֆերենցվարոշի» կազմում դարձել է Հունգարիայի չեմպիոն։ Հիշեցնենք, որ այդ երկրի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Ֆերենցվարոշը» 0:0 է ավարտել հանդիպումը «Քիշվարդիի» հետ եւ ապահովել առաջին տեղը՝ առաջնության ավարտից 4 տուր առաջ դեռ՝ 65 միավոր ունենալով ակտիվում։

Հիշեցնենք նաեւ, որ «Ֆերենցվարոշը» վեց տարի անընդհատ դառնում է Հունգարիայի չեմպիոն, իսկ առհասարակ այդ տիտղոսը նվաճել է 35-րդ անգամ։ Սեւիկյանն հունգարական ակումբ տեղափոխվել էր այս տարվա հունվարին եւ նոր ակումբում հասցրել դառնալ գոլի հեղինակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image