ԵԽԽՎ համազեկուցողները Ջերմուկում այցելել են ադրբեջանական ագրեսիայից տուժած հատվածներ։ Այս մասին հայտնում է Ջերմուկի համայնքապետարանը։
«Ջերմուկում են` փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների եւ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի եւ բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը»,- ասված է հայատարարությունում:
Ջերմուկի համայնքապետարանից եւս անդրադարձել են հանդիպմանը:
«Ջերմուկում են` փաստահավաք առաքելությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները`ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի, պատգամավորների և Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի ուղեկցությամբ:
Այցի շրջանակներում Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ պատվիրակության անդամները այցելել են`Ջերմուկ առողջարանային քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր, ներկայացվել է ստեղծված իրավիճակը»,-ասվում է գրառման մեջ: