Մեզ տեղեկություն էր հասել, որ Ջերմուկում հոսանքի ու գազի մատակարարաումը դադարեցվել է՝ քաղաքը մնացել է առանց գազի ու լույսի։ Նաև բնակչության տարհանման մասին տեղեկություններ կային։
Hraparak.am-ը կապ հաստատեց Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանի հետ՝ ճշտելու, թե իսկապե՞ս հոսանք ու գազ չկա քաղաքում։
«Հենց հիմա գազը վերականգնվում ա, հոսանք էլ կա»,-ասաց նա։
Հարցին՝ ինչո՞ւ էր անջատվել գազը, Սարգսյանն ասաց․ «Հարգելիս, էդ զանգի Ռուսգազարդ՝ հարցրու, ինչի՞ ես ինձ հարցնում։ Իրենց լրատվական ծառայությանը հարցրեք, թող իրենք ասեն»։
Սարգսյանը այլ հարցերի չցանկացավ պատասխանել, ուստի չհասցրինք ճշտել՝ տարհանում կա՞ Ջերմուկից, թե՞ ոչ։