Քաղաքականություն

Փրայմերիզից հետո Փաշինյանից խռոված Արտյոմ Թումանյանը պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար

Փրայմերիզից հետո Փաշինյանից խռոված Արտյոմ Թումանյանը պայքարելու է քաղաքապետի պաշտոնի համար

Այսօր գյումրեցիների համար անակնկալ հայտարարությամբ է հանդես եկել Փաշինյանի մոլի համակիր, սակայն փրայմերիզից հետո կարծես թե նրանից խռոված երգիչ, դերասան Արտյոմ Թումանյանը, որին Փաշինյանը հրաժարվեց ընդգրկել փրայմերիզի ցուցակում՝ չնայած նրան, որ Թումանյանը մեծ ցանկություն էր հայտնել:

Մեր տեղեկություններով՝ մերժումից հետո, նա խիստ վիրավորվել է եւ որոշել հիմնել սեփական կուսակցությունը: Այսօր՝ կանգնելով Գյումրու Վարդանանց հրապարակում, ինչպես ինքն ասաց՝ երկու եկեղեցիների արանքում, հայտարարեց․  «Երկու եկեղեցիների արանքում պաշտոնապես հայտարարում եմ, երդվում  իմ արժանապատվությամբ, որ գյումրեցու տված ոչ մի քվե չի տրվելու այս կամ այն կուսակցությանը »:

Անդրադառնալով փրայմերիզին՝ ասաց, որ իրեն մերժեցին, քանի որ քաղաքում վայելում է ժողովրդի իրական սերը, ուժեղներից վախենում են: Հայտարարեց նաև, որ որևէ դաշինքով չի մասնակցելու, իրենցը կուսակցություն է, որը որևէ կապ չունի թե նախկինների, թե ներկաների հետ: «Կուսակցության անունն այս պահին չեմ հայտարարում, պաշտոնապես օրերս կհայտարարեմ»,-ասաց նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image