Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առկա է Team Telecom Armenia-ի ֆիքսված ու բջջային ինտերնետի ծառայությունների հասանելիության սահմանափակում:
Քիչ առաջ «Հրապարակի»-ին Team Telecom Armenia-ից փոխանցեցին, որ Կիրանցի հատվածից է խնդիրը: Խնդրեցինք պարզաբանել, թե կոնկրետ ինչ խնդիր է: Ասացին, որ ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում մի քանի տեղում մալուխ է վնասվել: Մեր հարցին՝ երբ կվերականգնվի, պատասխանեցին, որ չեն կարող հստակ ասել: