Քաղաքականություն

Ով գյումրեցուն կհամարի թուրք կամ թուրքից սերված, իր պատասխանը ստացել եւ ստանալու է․ թեկնածու

Ով գյումրեցուն կհամարի թուրք կամ թուրքից սերված, իր պատասխանը ստացել եւ ստանալու է․ թեկնածու

Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանի նախընտրական հոլովակը դարձել է համացանցի հիթը՝ պաթետիկ երաժշտության տակ նա շրջում է Գյումրիում՝ ֆայտոն նստած։ Բայց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նրա հետ կապված մի բացահայտում արեց՝ լուսահոգի Արմեն Գրիգորյանի դեմ «տռավլյան»՝ նրա դեմ քրեական գործի հարուցումը կազմակերպած անձն է Թումանյանը։ Իսկ ռեժիսոր Արմեն Գրիգորյանին, հիշեցնենք, մեղադրում են շիրակցիներին վիրավորելու, ազգամիջյան թշնամանք տարածելու համար եւ քննադատություն հնչեցրած անձին անգամ ձերբակալեցին ու բանտ ուղարկեցին եւ նա մահացավ հենց դատարանի դահլիճում՝ նիստի ժամանակ, որին օնլայն հետեւում էին մարդիկ։ 
Այսօր մենք հարց ուղղեցինք քաղաքապետի նորահայտ թեկնածուին՝ ինչ դերակատարում է ինքն ունեցել Արմեն Գրիգորյանի գործով։ Նա պատասխանեց․ «Ով գյումրեցուն կհամարի թուրք կամ թշնամի կամ թուրքից սերված միանշանակ պատասխանը ստացել եւ ստանալու է»։ 

-Ձեր կենսագրության այդ «էջը» չի՞ խանգարի, որ քվե ստանաք, ի վերջո, ձեր գործողություններով աջակցել եք մարդու մահը կազմակերպելուն։ 

-Մեր գործողության հետեւանքով չէ, նա վիրավորել է շիրակցիներին՝ անվանելով թուրքի ծնունդներ, թուրքի վիժվածքներ, ես էլ պատասխանը տվել եմ, ժողովուրդն էլ իմ հետ։ Անձի դեմ ոչինչ չունեմ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image