ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ եթե որևէ պատմամշակութային հուշարձան համարվող շենք վնասվի քաղաքի զարդարման պատճառով, ապա քաղաքապետարանը դրանք կփոխհատուցի։ Բայց չի ասում՝ իրավունք ունե՞ն, առհասարակ, ծակել, փչացնել այդ շենք-շինությունները, ինչ է թե՝ պիտի մի քանի լույս կախեն։
«Դուք, հավանաբար, նկատի ունեք ամանորյա տարբեր ժամանակավոր զարդարանք տեղադրելու հետ կապված հարցերը, ուրեմն քաղաքապետարանի դաշտում է էդ խնդիրը, քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևիցե նույնիսկ փոքրիկ վնաս լինի, 100 տոկոսով պարտավորվել է, որ ամեն ինչ կվերականգնի։ Այս ամենը, հասկանում եք, Ամանորի հետ կապված ժամանակավոր երևույթ է, այնպես որ, ժամանակավոր այս զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկել»,-ասաց Դումանյանը։
Hraparak.am-ի դիտարկմանը, թե արդեն ճաք է առաջացել ու վնասվել է շենքը այդ զարդարանքի պատճառով, Դումանյանն ասաց․ «Ես չգիտեմ՝ Դուք որ ճաքի մասին եք խոսում, ես ճաք չեմ տիրապետում, կլինի ճաք, կլինի անցք՝ քաղաքապետարանը կվերականգնի»։
Մանրամասն՝ տեսանյութում