Քաղաքականություն

Հասարակությունը տեսնում է ամեն ինչ․ Անդրեասյանի արձագանքը՝ Ազարյանի հայտարարությանը

Հասարակությունը տեսնում է ամեն ինչ․ Անդրեասյանի արձագանքը՝ Ազարյանի հայտարարությանը

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանն այսօր հայտարարություն է  տարածել՝ կապված դատական իշխանության հասցեին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ դատավորների և դատական իշխանության հասցեին այս օրերին տարբեր ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում արած արտահայտությունների վերաբերյալ՝ դրանք համարելով դատավորներին վիրավորող և պիտակավորող, նրանց հեղինակությունը նսեմացնող։

«Սույն թվականի փետրվարի 11-ին «factor.am» լրատվամիջոցին և փետրվարի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին տված հարցազրույցներում ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, խախտելով հանրային ծառայողին ներկայացվող վարքագծի սկզբունքները, մասնավորապես՝ չդրսևորելով զբաղեցրած քաղաքական պաշտոնին վայել վարքագիծ, չցուցաբերելով տարրական բարեկիրթ վերաբերմունք և քաղաքական զսպվածություն, հնչեցրել է իշխանության մյուս թևի ներկայացուցիչներին՝ դատավորներին վիրավորող և պիտակավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններ, որոնք չեն արժանացել պատշաճ արձագանքի»,-ասված է հայտարարության առաջին մասում։

Մենք դիմեցինք արդարադատության նախարարության լրատվական բաժին՝ ակնկալելով ստանալ նախարար Կարեն Անդրեասյանի դիրքորոշումը Դատավորների միության տարածած հայտարարության վերաբերյալ։

Նախարարի խոսնակ Մարիամ Մելքումյանը Hraparak.am-ին փոխանցեց ընդամենը հետևյալը․ «Որևէ մեկնաբանության կարիք չենք տեսնում: Հասարակությունը տեսնում է ամեն ինչ»։

Նախարարի կողմից փոխանցված այս պատասխանը կարելի է գնահատել որպես դատական համակարգի, նաև հասարակության ու նրա կարծիքի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image